Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված մնալ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացում. Զելենսկի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված մնալ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին՝ չնայած այն հանգամանքին, որ ներկայում միջազգային ուշադրության կենտրոնում է Իրանի շուրջ իրավիճակը։

«Ակնհայտ է, որ Իրանում պատերազմն այժմ առավել մեծ ուշադրություն է գրավում Միացյալ Նահանգների նախագահի կողմից։ Բայց կա նաև ամերիկյան ժողովրդի առաջնահերթությունն ու աջակցությունը՝ ավարտելու նաև այս պատերազմը Եվրոպայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։

Ուկրաինայի նախագահը նաև նախազգուշացրել է ռուսական նոր հարձակումների հավանականության մասին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի ցուցադրում ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն։

«Այսօր ռազմաճակատում լռություն չի եղել, մարտական գործողությունները շարունակվել են»,- ընդգծել է Զելենսկին։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում