Հայաստան

Իրական խաղաղության մեջ ենք ապրում․ ՀՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

Իրական խաղաղության մեջ ենք ապրում․ ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Մայիսի 9-ի խորհրդին, նշելով, որ տոնը խաղաղության մասին է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահը նշել է լրագրողների հետ զրույցում։

«Այսօրվա տոնը խաղաղության մասին է։ Խաղաղ Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում»,- ասել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանը պատասխանել է նաև հարցին, թե որքանո՞վ է կայուն հաստատված խաղաղությունը։

«Իրական խաղաղության մեջ ենք ապրում»,- ընդգծել է Խաչատուրյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում