Մայիսի 9-ը առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը. ՀՀ նախագահի ուղերձը

2 րոպեի ընթերցում

Մայիսի 9-ը մեր պատմության ու հավաքական հիշողության կարևորագույն օրերից է, որը միավորում է հաղթանակի, հիշողության և խաղաղության գաղափարները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ուղերձում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անձնվիրաբար պայքարեցին մարդկությունը ֆաշիզմից ազատագրելու համար։ Նրանց խիզախությունն ու տոկունությունը դարձան պատմության ընթացքը փոխած հաղթանակի հիմքը։

Հայ ժողովուրդը պատվով է մասնակցել այդ պայքարին։ Տասնյակ հազարավոր հայեր կռվել են տարբեր ճակատներում, կրել ծանր կորուստներ, սակայն անսասան կամքով շարունակել պայքարը հանուն խաղաղ և անվտանգ աշխարհի։ Հայ զինվորների ու զորահրամանատարների սխրանքները կարևոր էջ են համաշխարհային հաղթանակի պատմության մեջ։

Մայիսի 9-ը նաև առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը։ Այսօր ևս աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, և առավել քան երբևէ անհրաժեշտ է պահպանել ժողովուրդների միջև համերաշխությունը, փոխադարձ հարգանքն ու խաղաղ գոյակցության սկզբունքները։

Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը։

Խոնարհում և երախտագիտություն բոլոր վետերաններին ու պատերազմի զոհերի հիշատակին։ Թող խաղաղությունն ու բարօրությունը մշտապես ուղեկցեն մեր ժողովրդին և հայրենիքին։

Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության տոնը»,-նշված է նախագահի ուղերձում։

 

Հայերեն English

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի