Պենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների մասին տվյալների արխիվները
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները սկսել է հրապարակել նախագահ Դոնալդ Թրամփի խոստացած` չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ ֆայլերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պենտագոնի կայքում հայտնվել են տասնյակ լուսանկարներ, տեսանյութեր և տեքստային փաստաթղթեր։
«Այստեղ արխիվացված նյութերը ներկայացնում են չհանգուցալուծված գործեր, ինչը նշանակում է, որ կառավարությունը չի կարողանում վերջնական որոշում կայացնել դիտարկվող երևույթների բնույթի վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ։
Հրապարակված ֆայլերի թվում են լուսանկարներ Լուսնից, որոնք արվել են «Ապոլոն 12» առաքելության ժամանակ։ Պատկերներում երևում են փոքր կետերի նմանվող օբյեկտներ։ Պենտագոնում նշում են, որ պարտադիր չի խոսքը հենց այլմոլորակայինների մասին լինի։
Կարդացեք հոդվածը` Русский