Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նելսոն Ստեփանյան փողոցում
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նելսոն Ստեփանյան փողոցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես` Պավել Սաֆյան անցուղի և Նելսոն Ստեփանյան փողոցի խաչմերուկից մինչև Նելսոն Ստեփանյան 1/11 հասցեին հանդիպակաց ճանապարհահատված կանգառը կարգելվի: