Քաղաքականություն

Էդգարս Ռինկևիչսը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է Լատվիա

1 րոպեի ընթերցում

Էդգարս Ռինկևիչսը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է Լատվիա

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Լատվիա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լատվիայի նախագահն ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։

«Այս քաղաքական երկխոսությունը ընթացքում ես հասկացա, որ, պարոն նախագահ Դուք Լատվիա չեք այցելել, հետևաբար ինձ համար մեծ պատիվ է պաշտոնապես Ձեզ և Ձեր պատվիրակությանը հրավիրել այցելել Լատվիա՝ շարունակելու այս գերազանց երկխոսությունը»,- նշել է Լատվիայի նախագահը։

Լատվիայի նախագահը պաշտոնական այցով Հայատան է ժամանել մայիսի 7-ին։ Նա այցի շրջանակներում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նախատեսված է նաև նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում