Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը 10 միլիոն դոլարի ներդրումներ կանի Եղեգիսի կիրճում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը 10 միլիոն դոլարի ներդրումներ կանի Եղեգիսի կիրճում

Հայաստանի կառավարությունը  Եղեգիսի կիրճում 10 միլիոն դոլար կներդնի՝ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Նախատեսվում է դեպի Զորաց եկեղեցի ճանապարհ կառուցել։ Սմբատաբերդի հետևի հատվածում էլ ճոպանուղի կկառուցվի, կլուծվի կոմունիկացիաների հարցը։ Եղեգիսի կիրճում ներդրումների արդյունքում այն  կդառնա շատ կարևոր և զբոսաշրջիկներով լեցուն մի վայր»,-ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում