Իրավունք

«Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք ներնետված փաթեթներում հայտնաբերվել են մեծ թվով բջջային հեռախոսներ

1 րոպեի ընթերցում

«Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք ներնետված փաթեթներում հայտնաբերվել են մեծ թվով բջջային հեռախոսներ

Հայաստանի արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողն ապրիլի 28-ին,մ ժամը 04։35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս լսել է արտասովոր ձայներ։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է քրեակատարողական ծառայությունը, ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողների կողմից կատարվել է տեղանքի զննություն և հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված, ներնետված 3 փաթեթ, որոնցում առկա է եղել 8 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում