Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններ

3 րոպեի ընթերցում

«Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը ս․թ․ ապրիլի 18-19-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում մասնակցել է «Career City Fest 2K26» լավագույն գործատուների ցուցահանդեսին՝ ներկայացնելով ընկերության թափուր աշխատատեղերը, կորպորատիվ մշակույթն ու մասնագիտական աճի հնարավորությունները։

ՏՏ ոլորտի առաջատար «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության տաղավարը երկու օրերի ընթացքում հարյուրավոր այցելուներ է ընդունել, ներկայացվել են ընկերության ազատ հաստիքներն ինչպես սկսնակ մասնագետների համար, այնպես էլ` փորձառու:

«Բադալյան եղբայրներ» ընկերություններ խմբի ՄՌԿ տնօրեն Մարիա Կարապետյանն էլ ներգրավվել է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտական քննարկումներին՝ հանդիսադրելով ընկերության աշխատուժի  ձևավորման առանցքային ուղղությունները։ Պանելային քննարկման շրջանակներում բանախոսներն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածների աշխատաշուկայի մրցակցության տենդենցներին և հնարավորություններին։

Անդրադառնալով ընկերության վերջին երկու տարվա բարեփոխումներին՝ Մարիա Կարապետյանը նշել է, որ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը Հայաստանում առաջին անգամ ներդնելու է գլոբալ մասնագիտական համայնքին քաջ հայտնի «Workday» ՄՌ կառավարման նորարարական գործիքակազմը։ Նա ընդգծել է, որ գործիքակազմը տարածաշրջանի մակարդակով առանձնացնելու է Խմբի բոլոր ընկերությունների աշխատակիցներին․ «Դա մարդկային ռեսուրսների կառավարման համապարփակ ծրագիր է, որը թույլ է տալիս գործատուներին և ղեկավարներին արդյունավետ կառավարել մարդկային կապիտալը, սկսած տաղանդների ներգրավումից, աշխատակիցների զարգացումից, կատարողականի կառավարում, ժամանակի կառավարում և շատ ավելին», - ասել է նա։

Փառատոնն իրականացվել է «Career City Fest 5th Generetion» կարգախոսի ներքո, որը խորհրդանշում է փառատոնի 5-ամյակն ու ցուցահանդեսը՝ որպես 5 սերունդների հանդիպման վայր։ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը երրորդ տարին անընդմեջ մասնակցում է «Career City Fest» ցուցահանդեսին և Հայաստանի լավագույն գործատուներից է։ Ընկերության թափուր հաստիքներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Սոֆթ Կոնստրակտը ՏՏ ընկերություն է, որն առաջնորդվում է բիզնես գաղափարները բիզնես պատմությունների վերածելու և նորարարական լուծումներ մշակելու սկզբունքով։

Հայերեն English Русский

Իրանը Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ

Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը

Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին

Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին

Ռոբերտ Քոչարյանի ելքը ՀՀ-ից արգելվել է

Եռագլուխ մաֆիան ոչինչ չի կարող անել, որովհետև չունի ժողովրդի աջակցությունը. Փաշինյան

Վեց ընդդիմադիր ուժեր հայտարարությամբ են հանդես եկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ

Մունդիալ-2026. Ընթացիկ առաջնության ամենագոլառատ խաղում Գերմանիան հաղթեց Կյուրասաոյին

Քաղաքական ուժերը որքա՞ն մանդատ են ստանում. ԿԸՀ-ն ներկայացրեց արդյունքները

ԿԸՀ-ն ներկայացրել է, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա նոր խորհրդարանում