Աշխարհ

Աֆղանստանը հայտնել է Պակիստանի կողմից համալսարանի վրա հարձակման մասին, Իսլամաբադը հերքում է մեղադրանքը

2 րոպեի ընթերցում

Աֆղանստանը հայտնել է Պակիստանի կողմից համալսարանի վրա հարձակման մասին, Իսլամաբադը հերքում է մեղադրանքը

Աֆղանստանի արևելքում գտնվող Կունարի նահանգի վրա Պակիստանի իրականացրած հարձակումների հետևանքով առնվազն 7 մարդ զոհվել է, 75-ը՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ի տվյալներով՝ վիրավորներից 30-ը համալսարանի ուսանողներ են։

Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հերքել է համալսարանի և բնակելի թաղամասերի վրա հարձակումը՝ պնդելով, որ հաղորդագրությունները կեղծ են։

«Թալիբան»-ը պնդում է, որ Կունարի նահանգի վրա հարձակման ժամանակ արձակվել են ականանետներ և հրթիռներ, մինչդեռ այլ աղբյուրներ BBC-ին հայտնել են, որ օգտագործվել են ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Տեղում գտնվող մի քանի աղբյուր ևս լրատվամիջոցին հայտնել է համալսարանի հատվածում պայթյունների և ռմբակոծության ձայներ լսելու մասին։

Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարությունը հայտնել է, որ համալսարանի մասնաշենքերը և տարածքը լուրջ վնասներ են կրել։

Շաբաթներ առաջ հաղորդվել էր, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թմրամոլների վերականգնողական կենտրոնի վրա Պակիստանի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով 269 մարդ է զոհվել։ Պակիստանը հերքել է կենտրոնին հարվածելու մասին մեղադրանքները։

Վերջին ամիսներին Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել։

Ապրիլի սկզբին Չինաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը հիմնականում պահպանվում էր, սակայն վերջին օրերին կրկին հաղորդվում է կողմերի միջև բախումների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում