Աշխարհ

Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների վերսկսման հետևանքով կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների վերսկսման հետևանքով կան զոհեր

Առնվազն վեց պակիստանցի զինծառայող է զոհվել Քանդահարի նահանգում Աֆղանստանի ուժերի հետ բախումների ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է աֆղանստանյան Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: 

Ըստ նրանց տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի լույս 27-ի գիշերը: Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ պակիստանցի զինվորականները կրակ են բացել, ինչի հետևանքով զոհվել է աֆղանստանցի երեխա: Մարտական բախումների ընթացքում Աֆղանստանի զինծառայողները բռնագրավել են որոշ քանակությամբ զենք և զինամթերք, նշում է պարբերականը։

Փետրվարի 26-ի երեկոյան Պակիստանի և Աֆղանստանի սահմանին մարտերը վերսկսվել են: Քաբուլը հայտարարել է, որ  իրականացնում է ռազմական գործողություն՝ ի պատասխան Աֆղանստանի տարածքին Պակիստանի ավիահարվածների:

Իսլամաբադն Աֆղանստանում իշխող թալիբների կառավարությանը մեղադրում է Պակիստանում հարձակումներ իրականացնող «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» զինված խմբավորմանն ապաստան տալու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում