Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
1 րոպեի ընթերցում

Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով եզրափակվեց ամենամյա ավանդական ջահերով երթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջահերով երթն այս տարի անցկացվեց «Պայքարը շարունակվում է» խորագրի ներքո:
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից Ամիրյան փողոցով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից էլ Կիևյան փողոցով հասան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթն ամեն տարվա նման ավարտվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով: