Աշխարհ

Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով սկսվել է 230 հազար հավի մորթը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով սկսվել է 230 հազար հավի մորթը

Ճապոնիայի Աոմորի հյուսիսային պրեֆեկտուրայի իշխանությունները սկսել են 230 հազար հավի ոչնչացումը տարածաշրջանում թռչնագրիպի բռնկման հայտնաբերումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Kyodo  լրատվական գործակալությունը:

Մասնագետները զգուշանում են հիվանդության տարածումից, ինչը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ: Մասնավորապես, 2023 թվականին թռչնագրիպի բռնկման պատճառով հավերի զանգվածային մորթը Ճապոնիայում հանգեցրել է հավի ձվերի գների ամենամեծ աճին 1991 թվականից ի վեր: Դրանք նախորդ տարվա մակարդակի համեմատությամբ  աճել էին 76%-ով, ինչը ցնցումներ էր առաջացրել սպառողական շուկայում: Այն ժամանակ Տոկիոյի որոշ սուպերմարկետներ նույնիսկ մտցրել էին հավկիթների գնման սահմանափակումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում