Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. մարտ, 2026

6 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. մարտ, 2026

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:

Հայկ Աջապահյանի «Իշխանության 48 օրենքները» առաջին տեղում է։ «Իշխանության 48 օրենքները» կիրառվում են առօրյա կյանքում՝ դպրոցական խաղերի, ընկերների հետ վիճաբանությունների, դասարանում գրանցած փոքրիկ հաղթանակների, տանը ծագած խնդիրների ընթացքում: Այս գիրքն օգտագործում է հենց այդ իրական պատմությունները՝ Դավիթի և Անիի կյանքից, որպեսզի երեխաները տեսնեն՝ ինչպիսի ուժ ունի ճիշտ որոշումը: Ամեն օրենք ներկայացված է պարզ, հասկանալի լեզվով, ուղեկցվում է կենդանի պատմություններով ու հետաքրքիր առաջադրանքներով: Այդպես ընթերցանությունը դառնում է ոչ թե պարտադրանք, այլ խաղ, ինքնաճանաչման միջոց:

Հայկ Աջապահյանի «Վերջին Ճանապարհը» երկրորդ տեղում է։ Այս գիրքը ճանապարհորդություն է Հայոց պատմության առանցքային իրադարձություններով։ Արկածնռրով լի այս պատմության մեջ Անին և Դավիթը կհասնեն Արածանի ափ և ներկա կգտնվեն Հայ ժողովրդի մկրտության լուսավոր պային, կօգնեն Վռամշապուհ արքային մարել Վաղարշապատի ավերիչ հրդեհը։ Ապա, հայտնվելով Կիլիկիայում, նրանք կծանոթանան հզոր Հեթում արքային, Հովյաննես Արքաեղբոր և նրա քաջարի մարտիկների հետ։ Նրանց մեծագույն առաքլությունը կլինի` վերադարձնել Հայ ժողովրդից գողացված Գրիգոր Լուսավորչի սուրբ Աջի մասունքը։ Եվ այս ամենը մատուցված է հետաքրքիր արկածային ոճով` պահպանելով պատմական փաստերի ճշգրտությունը, մեջբերելով հատվածներ պատմական աղբյուրներից ու ձեռագրերից։

«Լավագույն հեքիաթներ․ բժիշկ Այբոլիտը» երրորդն է: Սա պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:  Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է մի շարք հեքիաթներում:

Չորրորդ տեղում է  «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Ռոալդ Դալի «Մաթիլդա» գիրքը հինգերորդ տեղում է։ Հայրիկներն ու մայրիկները շատ տարօրինակ են: Նույնիսկ եթե նրանց երեխան ձեր պատկերացրած ամենաանպիտանի մեկն է, կարծում են, թե նրանից լավն աշխարհում չկա: Բայց մեկ – մեկ ճիշտ հակառակն էլ է պատահում: Ծնողներ կան, որ բոլորովին բանի տեղ չեն դնում իրենց երեխային: Տեր և տիկին Որդնտակները հենց նրանցից էին: Նրանք այնքան ապուշ էին ու այն աստիճան իրենց խղճուկ կյանքով տարված, որ իրենց դստեր մեջ ոչ մի արտառոց բան չէին տեսնում: Մինչդեռ Մաթիլդան իրոք արտառոց էր: Ամենից առավել՝ պայծառ միտք ուներ…

«Լավագույն հեքիաթներ․ Քնած գեղեցկուհին» վեցերորդ տեղում է։ Այն հեքիաթ է արքայադստեր մասին, որը կախարդական անեծքի պատճառով քնում է երկար տարիներ, մինչև մի օր արքայազնի համբույրը նրան արթնացնում է։

«Բոլորիս Ալենի հեքիաթները» յոթերորդ տեղում է։ «Բոլորիս Ալենի հեքիաթները» գրքում զետեղված են կախարդական և ուսուցողական պատմություններ, որոնք Արցախի հերոս Ալեն Մարգարյանը գրել է մանուկ հասակում։

«3D գիրք-համայնապատկեր․ Արքայադուստրեր» գիրքն ութերորդ տեղում է։ Այն ամենայուրօրինակ գիրքն է արքայադուստրերի մասին փոքրիկների համար:

Իններորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

«Լավագույն հեքիաթներ․ Չարի վերջը» գիրքը տասներորդ տեղում է։ Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հայկական դասական հեքիաթ-բալլադ է, որը պատմում է ագահ աղվեսի և խորամանկ կկվի մասին։ Այն սովորեցնում է, որ չարությունը, սուտն ու ագահությունը վաղ թե ուշ պատժվում են, իսկ արդարությունն ու խելքը հաղթում են։ Այն հասանելի է նաև մուլտֆիլմի տեսքով՝ դառնալով սիրելի ստեղծագործություն երեխաների համար։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1+2

Հայկ Աջապահյան,

 «Իշխանության 48 օրենքները»

Դավինչի249
2-1

Հայկ Աջապահյան,

 «Վերջին Ճանապարհը»

Դավինչի201
3Նոր

«Լավագույն հեքիաթներ․

 բժիշկ Այբոլիտը»

Դավինչի105
4*«Շաղգամը»Բուկինիստ80
5*

Ռոալդ Դալ,

 «Մաթիլդա»

Անտարես79
6Նոր

«Լավագույն հեքիաթներ․

 Քնած գեղեցկուհին»

Դավինչի76
7*«Բոլորիս Ալենի հեքիաթները»հեղ հրատ73
8-2«3D գիրք-համայնապատկեր․ Արքայադուստրեր»Բուկինիստ70
9*«Ով է ապրում տնակում»Բուկինիստ68
10-5«Լավագույն հեքիաթներ․ Չարի վերջը»Դավինչի67
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում