Հայաստան

Հայաստանի ԿԸՀ-ում հյուրընկալվել է Միջազգային Հանրապետական ինստիտուտի պատվիրակությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԿԸՀ-ում հյուրընկալվել է Միջազգային Հանրապետական ինստիտուտի պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 21-ին հյուրընկալել է Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) փոխնախագահ Սքոթ Մասթիքի  գլխավորած պատվիրակությունը։

«Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն ավելի վաղ որոշում էր ընդունել օտարերկրյա հասարակական կազմակերպությանը  հրավեր ուղարկելու վերաբերյալ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և պատասխանել վերջիններիս՝ օրենսդրությանը վերաբերող հարցերին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում