ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են անվտանգային իրավիճակը Մերձավոր Արևելքում
1 րոպեի ընթերցում

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ապրիլի 18-ին հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել ՀՀ-Կատար երկկողմ օրակարգին:
Կարդացեք հոդվածը` Русский