Վիզաների ազատականացումը դեպի ԵՄ երկրներ արտագաղթի չի հանգեցնի. Արփինե Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրամիությունն այս պահին ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրամիությունն այս պահին ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով։ Եվ Հայաստանը միակ պետությունն է, որը ռեկորդային ժամանակահատվածում երկխոսությունից հետո ստացել է գործողությունների ծրագիրը։ Պետք է փաստեմ նա, որ այս ծրագիրը նաև վերաբերում է այն ոլորտներին, որոնք հենց Կառավարության բարեփոխումների օրակարգում են։ Խոսքը միգրացիոն, ապաստանի հարցերի, հանրային անվտանգության, մարդու իրավունքների, սահմանների համալիր կառավարման ոլորտների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին է և այսպես շարունակ։ Ներքին գործերի նախարարությունն ունի համակարգողի դեր. և պիտի փաստեմ, որ գնահատման առաջին զեկույցը կունենանք մայիսին, և վստահ եմ, որ երկկողմ դրական  արդյունքներ ենք արձանագրելու»,- նշել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ այս համատեքստում անընդհատ հարց է հնչում, թե չկա՞ արդյոք մտավախություն, որ վիզաների ազատականացման շրջանակներում  կլինի արտագաղթի ռիսկ դեպի Եվրոպական միության երկրներ։ «Ես ուզում եմ վստահությամբ նշել, որ նմանատիպ մտավախություն Հայաստանը չունի, որովհետև Հայաստանում հաստատված խաղաղության, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների արդյունքում է, որ արտագաղթը վերածվել է ներգաղթի, և այս պայմանների խնամքով պահպանման պայմաններում ներգաղթի միտումները, վստահաբար, գնալով ավելի կշատանան»,- ասել է Արփինե Սարգսյանը։

Հայերեն العربية English Français Русский 中文

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան