Իրավունք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն խափանման միջոցը

1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն խափանման միջոցը

Դատարանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառել է վարչական վերահսկողություն խափանման միջոցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում