Դատարանը մերժել է Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը
1 րոպեի ընթերցում

Դատարանը մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Տարոն Սիմոնյանը։
Գոհար Ղումաշյանը ձերբակալվել էր ապրիլի 14-ին՝ նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։