Հայաստան

ՍԴ դատավորների աշխատավարձի համար կսահմանվի ստաժային հավելավճար

2 րոպեի ընթերցում

ՍԴ դատավորների աշխատավարձի համար կսահմանվի ստաժային հավելավճար

Ազգային ժողովում քննարկվեց Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության համակարգում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստում նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ նախատեսվում է վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ սահմանելով հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար։

«Սահմանադրական դատարանի դատավորների 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով՝ աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է առավելագույնը 11 տարվա համար և սահմանվում է աճողական կարգով՝ սկսած պաշտոնավարման երկրորդ տարվանից»,- ասաց նախարարը։

Ըստ նախարարի՝ հավելավճարը կկիրառվի հետևյալ չափերով․ պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոս, երրորդ տարում՝ 35 տոկոս, չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10 տոկոսով ավելի։

Գալյանի խոսքով՝ նախագծի անցումային դրույթներով նախատեսվում է, որ հավելավճարի հաշվարկման համար հաշվի կառնվեն նաև օրենքի ուժի մեջ մտնելու պահին ՍԴ դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները։

«Մեկնակետը Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոնը ստանձնելու պահն է»,- ընդգծեց նախարարը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում