«Օրիոնը» վերադարձել է Երկիր. Artemis II-ի անձնակազմն ավարտել է կես դարի ընթացքում մարդու առաջին թռիչքը Լուսնի շուրջ

3 րոպեի ընթերցում

Artemis II առաքելության Orion մարդատար տիեզերանավը հաջող վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ՝ ավարտելով 1972 թվականից ի վեր մարդկանց առաջին թռիչքը դեպի Լուսին ու հակառակ ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` չորս տիեզերագնացներով պարկուճը գերձայնային արագությամբ մտել է Երկրի մթնոլորտ, բացել պարաշյուտային համակարգն ու կատարել բնականոն վայրջք։ Անձնակազմը բարձրացվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի տախտակամած։

Artemis II առաքելությունը մեկնարկել էր 2026 թվականի ապրիլի 1-ին Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից՝ Space Launch System հրթիռով։ Սա Orion տիեզերանավի առաջին մարդատար թռիչքն էր ու Apollo ծրագրից ի վեր մարդկանց առաջին արշավախումբը դեպի խորը տիեզերք։

Անձնակազմում ընդգրկվել են տիեզերագնացներ Ռիդ Ուայզմանը (հրամանատար), Վիկտոր Գլովերը (օդաչու), Քրիստինա Կոխը (առաքելության մասնագետ) ու Կանադայի տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը (առաքելության մասնագետ)։

Ապրիլի 6-ին տիեզերանավը պտույտ է կատարել Լուսնի շուրջ՝ հեռանալով Երկրից ավելի քան 400 հազար կիլոմետրով։ Ապա սարքը սկսել է շարժվել ազատ վերադարձի հետագծով, որը չէր պահանջում շարժիչների լրացուցիչ միացում՝ Երկիր վերադառնալու համար։

Առաքելության ընթացքում անձնակազմը ստուգել է կենսապահովման, նավիգացիայի ու տիեզերանավի կառավարման համակարգերը, ինչպես նաև փորձարկել է կապը Երկրից մեծ հեռավորությունների վրա։ Թռիչքը դարձել է պարկուճի ջերմային պաշտպանության առանցքային փորձարկում ապագա արշավախմբերից առաջ։

Վերադառնալիս տիեզերանավը մթնոլորտ է մտել մոտ 40 հազար կմ/ժ արագությամբ։ Ջերմային վահանը դիմացել է մինչև մի քանի հազար աստիճան տաքացմանը, ինչից հետո բացվել են կայունացնող, արգելակող ու հիմնական պարաշյուտները։ Պարկուճը վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսի նախատեսված շրջանում՝ Սան Դիեգոյի ափերի մոտ։

Վայրէջքից հետո դեպի տիեզերանավ են ուղղվել ԱՄՆ ՌԾՈՒ փրկարարական կատերները։ Ջրասուզակները ամրացրել են կայունացնող սարքերը, տիեզերագնացները դուրս են եկել պարկուճից ու ուղղաթիռներով տեղափոխվել դեսանտային նավ, որտեղ անցել են նախնական բժշկական զննում։

Artemis II առաքելությունը դարձավ դեպի Լուսին առաջին արշավախումբը 1972 թվականի դեկտեմբերին իրականացված Apollo 17 ծրագրից ի վեր։ Թռիչքը դիտարկվում է որպես առանցքային փուլ Artemis ծրագրի հաջորդ առաքելությունների նախապատրաստման համար։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում