Աշխարհ

Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ

1 րոպեի ընթերցում

Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ

Աֆղանստանի Հերաթ վիլայեթում անհայտ անձինք կրակել են քաղաքացիների ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով աֆղանական լրատվամիջոցներին և Ներքին գործերի նախարարությանը։

«Անհայտ անձինք գնդակահարել են խաղաղ բնակիչներին։ Գրոհի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ»,- ասված է հաղորդագրությունում։

Ականատեսը պատմել է, որ զինված անձինք սկզբում առանձնացրել են տղամարդկանց և գնդակահարել նրանց կանանց ու երեխաների աչքի առաջ։ 

«Կանայք, որոնք փորձում էին փախչել, ևս սպանվեցին։ Զոհերի և վիրավորների թվում նաև երեխաներ կան»,- նշել է ականատեսը։

Նախնական տվյալներով՝ զոհվել է 7, վիրավորվել՝ 13 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում