Հայաստանը ողջունում է ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Իրանի ու ԱՄՆ-ի որոշումը. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանը ողջունում է բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ԱՄՆ-ի և Իրանի որոշումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի կարևոր որոշումը բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի ջանքերը, և խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը լուծելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար»,-գրել է Հայաստանի վարչապետը։
Armenia welcomes the crucial decision between US & Iran to cease all hostilities.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) April 8, 2026
We also commend the mediation efforts, including those of Pakistan & firmly believe that diplomacy should prevail to resolve all outstanding issues & preserve peace in the Middle East.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։ Նա հայտնել է, որ Իրանը 10 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել միջնորդների միջոցով, և այդ ծրագրի հիման վրա բանակցություններ կսկսվեն։ Իրանը նույնպես հայտարարել է երկշաբաթյա հրադադարի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու մասին։