Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Սեուլը դա որակել է «սադրանք»

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան ապրիլի 8-ին մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինվորականներին։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ հայտնաբերել է հրթիռներ, որոնք ապրիլի 8-ին ժամը մոտավորապես 08:50-ին արձակվել են երկրի հյուսիսային Վոնսան շրջանից։

«Մեր զինվորականները պահպանում են բարձր պատրաստվածություն՝ միևնույն ժամանակ ամերիկյան և ճապոնական կողմերի հետ սերտորեն փոխանակելով հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների վերաբերյալ տեղեկատվություն՝ լրացուցիչ արձակումների ուժեղացված մոնիթորինգի ֆոնին», - նշվել է հայտարարության մեջ։

Ըստ հարավկորեացի զինվորականների՝ հրթիռներն անցել են շուրջ 240 կմ։ Սա այս տարի ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների արդեն չորրորդ արձակումն է։

Ապրիլի 8-ի առավոտյան Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին հաղորդագրություններից հետո Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմին առընթեր Ազգային անվտանգության վարչությունն անցկացրել է արտակարգ նիստ։

Yonhap-ի հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության և զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի պաշտոնական անձինք։

Նրանք հայտարարել են, որ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը «սադրիչ գործողություն» է, որը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, և կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել նման գործողությունները։

Ազգային անվտանգության վարչությունը նաև հանձնարարել է համապատասխան մարմիններին բարձրացնել Հարավային Կորեայի ռազմական պատրաստվածությունը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն