Սպորտ

Հայաստանը կրկին կընդունի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կրկին կընդունի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը

Երևանում երրորդ անգամ կկայանա սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը փաստեց, որ նախապատրաստական բոլոր աշխատանքն ավարտված են։

Նա հայտնեց, որ այս տարի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 22 երկրի  570 մարզիկ:

«Երրորդ տարին անընդմեջ Հայաստանը հյուրընկալելու է այս մրցաշարը։ Մեր հավաքականները պատրաստ են մրցաշարին: Հույս ունեմ, որ մարզիկներն իրենց պրոֆեսիոնալիզմով կուրախացնեն մեր երկրպագուներին: Հայաստանը սամբոյի համաշխարհային մրցակցությունում միշտ լավագույն եռյակում կամ հնգյակում է եղել  մինչ այս պահը»,-ասաց Հայրապետյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի խոսքով` հավաքականների անդամները պատրաստ են այս մրցաշարին, սակայն ամեն ինչ որոշվում է  մրցագորգում:

«Սամբոյի աշխարհի գավաթին մեր հավաքականները կմասնակցեն ամբողջական կազմերով՝ թե՛ մարտական սամբոյում, թե՛ կանանց մրցաշարում»,-ասաց Խոջայանը:

Աշխարհի գործող գավաթակիր Կարեն Սարգսյանի կարծիքով ինքն ու իր թիմակիցները գտնվում են նորմալ մարզավիճակում ու ինքը ձգտելու է պահպանել գործող գավաթակրի իր կոչումն այս տարի ևս:  

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը Երևանում կկայանա ապրիլի 11-12-ը:  Երևանում են կայացել նաև 2024 և 2025 թվականների գավաթի խաղարկությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում