Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց առավելագույն միավորն ու դարձավ մրցաշարի հաղթող:

Նախօրեին Հայաստանի հավաքականի աշխարհի գավաթի խաղարկության այս փուլի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր վարժություն), իսկ Արթուր Ավետիսյանը (օղակներ վարժություն) դարձել էր արծաթե մեդալակիր:  

Հայերեն العربية English Русский 中文