Ադրբեջան

Վրաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու երկրի կառավարությունների անդամների ընդլայնված նիստ

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու երկրի կառավարությունների անդամների ընդլայնված նիստ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևաչափով, որին մասնակցել են երկու երկրի կառավարությունների անդամները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրի միջև աճող առևտրատնտեսական համագործակցությունը և դրա հետ կապված առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը։

«Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև էներգետիկ ոլորտում սերտ գործընկերությանը և տարածաշրջանային կարևորության տրանսպորտային ու էներգետիկ նախագծերին, որոնք Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ իրականացնում են։ Դրանց թվում նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապի ապահովման գործում», - ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ընդլայնված հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարները, կառավարության աշխատակազմի ղեկավարը, Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, իսկ ադրբեջանական կողմից՝ արտաքին գործերի նախարարը, նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնականը, էկոնոմիկայի, էներգետիկայի, թվային զարգացման, տրանսպորտի նախարարները և Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում