ՀՀ կառավարությունը 518 միլիոն 853, 5 հազար դրամ է տրամադրել Գեղարքունիքի հինգ մանկապարտեզի վերակառուցման կամ հիմնանորոգման համար
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի հինգ մանկապարտեզի վերակառուցման կամ հիմնանորոգման համար հատկացնել 518 միլիոն 853,5 հազար դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 102 միլիոն 803,5 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի թիվ 4, 139 միլիոն 115 հազար դրամ՝ Ձորագյուղի, 91 միլիոն 907,1 հազար դրամ՝ Սևան համայնքի «Հեքիաթ», 96 միլիոն 485,4 հազար դրամ՝ Ծովագյուղի մանկապարտեզների շենքերի վերանորոգման, 88 միլիոն 542,5 հազար դրամ՝ Կարմիրգյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների համար։
Նշված մանկապարտեզներում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։