Աշխարհ

NASA-ն հրապարակել է Երկրի բացառիկ լուսանկարը տիեզերքից

1 րոպեի ընթերցում

FD02_for pao
FD02_for pao

NASA-ի տիեզերագնաց և «Artemis II»-ի հրամանատար Ռիդ Ուայզմանը լուսնային հետագծի մանևրն ավարտելուց հետո «Օրիոն» տիեզերանավի պատուհանից լուսանկարել է Երկիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռիդ Ուայզմանի արած լուսանկարը, որը ներկայացնում է Երկրի գիշերային կողմը տիեզերքից, հրապարակվել է NASA-ի կայքէջում։

«Լուսանկարում երևում են երկու բևեռափայլ (վերևի աջ և ներքևի ձախ) և կենդանակերպի լույսը (ներքևի աջ), երբ Երկիրը խավարում է Արեգակը։

Սա և Երկրի ևս մեկ այլ պատկեր «Artemis II»-ի տիեզերագնացների կողմից լուսանկարված առաջին պատկերներն են»,-նշված է լուսանկարին կից հաղորդագրության մեջ։

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում