IDBank-ը ԵՊՀ-ի` ԼՂ-ից 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի

4 րոպեի ընթերցում

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ։  Բանկը իր «Կողք կողքի» սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում կֆինանսավորի ԼՂ-ից 103 ուսանողի կրթավճարները, որը կազմում է ավելի քան 35 մլն դրամ։

Համագործակցության հուշագրի շրջանակում նախատեսվում է կրթաթոշակներ տրամադրել Մայր բուհի՝ ԼՂ-ից 103 ուսանողների՝ նպաստելով նրանց կրթության առաջընթացին և սոցիալական կայունությանը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով Բանկի համար չափազանց կարևոր է լինել հայրենակիցների կողքին։

«Երևանի պետական համալսարանի կողմից իրականացվել էր կարիքների գնահատում և արցախցի 103 ուսանող սոցիալական խնդիրների պատճառով հայտնվել էր ուսումն ընդհատելու վտանգի առջև։ Կարևորելով կրթությունը և դրա շարունակականությունը՝ IDBank-ը որոշում կայացրեց ԵՊՀ-ին փոխանցել բոլոր 103 ուսանողների կրթավճարները։ Նման նախաձեռնությունների շնորհիվ մենք կարողանում ենք ոչ միայն նյութական աջակցություն տրամադրել, այլ նաև կայունության և վստահության զգացում փոխանցել երիտասարդներին՝ օգնելով նրանց կերտել իրենց ապագան Հայաստանում», - ասել է Մհեր Աբրահամյանը։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՊՀ-ն առաջին իսկ օրերից կանգնել է նրանց կողքին՝ փորձելով հնարավոր բոլոր միջոցներով աջակցել նրանց թե՛ կրթությունը շարունակելու, թե՛ սոցիալական դժվարությունները հաղթահարելու ճանապարհին.

«Մենք դիմել ենք մեր բարեկամներին, գործընկերներին և բոլոր այն կառույցներին, որոնք պատրաստակամ են եղել կիսելու այս պատասխանատվությունը և իրենց ներդրումն ունենալու մեր ուսանողների ապագայի կերտման գործում։ Այսօր առանձնակի ուրախությամբ ենք արձանագրում, որ IDBank-ը միացել է այս կարևոր նախաձեռնությանը՝ կատարելով իսկապես մեծ ու նշանակալի ներդրում։ Մենք բարձր ենք գնահատում այս գործընկերությունն ու խորին շնորհակալություն հայտնում IDBank-ին՝ մեր ուսանողների նկատմամբ դրսևորած վստահության, հոգատարության և կրթության շարունակականությունը կարևորելու համար»:

Բացի ֆինանսական աջակցությունից՝ IDBank-ը իր ներդրումը կունենա նաև երիտասարդների ֆինանսական գրագիտության հարցում։ Բանկի մասնագետները կայցելեն տարբեր ֆակուլտետներ և ֆինանսական կրթության դասընթացներ կանցկացնեն երիտասարդների համար։ Նման հանդիպումներ արդեն իսկ կայացել են ԵՊՀ-ի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ։

IDBank-ի «Կողք Կողքի» ծրագիրն իրականացվում է 2024 թվականից։ Ստորև ծրագրերից մի քանիսը՝  

«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին

IDBank-ի ֆինանսավորմամբ Սվարանց գյուղը մանկապարտեզ կունենա․ «Կողք կողքի» ծրագիրը շարունակվում է

«Կողք կողքի»․ մեկնարկել է IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը

Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում

IDBank-ն ամփոփել է արցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագրի արդյունքները

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին