Մյանմայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել Մին Աուն Հլայնին

1 րոպեի ընթերցում

Մյանմայի Միության ժողովը (խորհրդարանը) հանրապետության նախագահ է ընտրել Մին Աուն Հլայնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով քվեների հաշվարկի տվյալները։

69-ամյա Հլայնի թեկնածությունը պաշտպանել է խորհրդարանականների մեծամասնությունը, որոնք մտնում են Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի (ստորին պալատ) և Ազգությունների ժողովի (վերին պալատ) կազմի մեջ։

2011 թվականին Հլայնը նշանակվել է զինված ուժերի գլխավոր հրամանատար, նաև դարձել Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի անդամ:

2021 թ․ փետրվարին զինվորականները Մին Աուն Հլայնի գլխավորությամբ տապալել են քաղաքացիական կառավարությունը՝ մեղադրելով դրա անդամներին 2020 թ․ նոյեմբերի ընտրություններում լայնածավալ ընտրակեղծիքների համար, և երկրում հայտարարել արտակարգ դրություն:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն