Աշխարհ

Ինդոնեզիայում 7.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում 7.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի Մալուկու ծովի հյուսիսային հատվածում ապրիլի 2-ին տեղի է ունեցել 7.6 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վնասվել են շենքեր։ Ավերիչ ցունամիի վերաբերյալ արված նախնական զգուշացումն ավելի ուշ հանվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Ինդոնեզիայի օդերևութաբանական գործակալությունը՝ BMKG-ն, հայտնել է ցունամիների մասին հինգ վայրերում։ Դրանցից ամենաբարձրի ալիքը հասել է 0.75 մետրի Հյուսիսային Սուլավեսիի հյուսիսում։

Գրանցվել է մոտ 50 հետցնցում, որոնցից ամենաուժեղը կազմել է 5.8 մագնիտուդ։

Ինդոնեզիայի ազգային աղետների կառավարման գործակալությունը կոչ է արել զգոն լինել։ Մասնավորապես նշվել է, որ իրադրությունը զգոնություն է պահանջում հետցնցումների հնարավորության պատճառով։

Երկրաշարժից աննշանից մինչև միջին չափի վնասներ են կրել մի քանի տներ և եկեղեցի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում