Հայաստան

ՀՀԿ-ն չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումը կայացվել է Գործադիր մարմնի նիստի ընթացքում՝ համակողմանի քննարկումից և վերլուծությունից հետո։

«Քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին»,- նշված է հաղորդագրությունում։

Միաժամանակ ՀՀԿ-ն հայտնել է, որ կուսակցության դիրքորոշման մանրամասները կհրապարակվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարի ընթացքում։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում