Հայաստան

Խանդանյանը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը կարևոր է համարում ՀՀ-ի հեղինակության բարձրացման համար

1 րոպեի ընթերցում

Խանդանյանը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը կարևոր է համարում ՀՀ-ի հեղինակության բարձրացման համար

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի անցկացումը շատ կարևոր է համարում Հանրապետության հեղինակության բարձրացման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Խանդանյանը նշեց Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Գործընկերությունը շարժման մեջ. Հայաստանը, ԵՄ-ն և երկու խորհրդարանների տեսլականը առավել սերտ ինտեգրման շուրջ» խորագրով պանելային քննարկման ժամանակ։

«Սա, ըստ էության, լինելու է ամենաբարձրաստիճան միջազգային համաժողովը, որը տեղի կունենա Հայաստանում։ Այս համաժողովի շրջանակներում կլինեն մի շարք երկրների առաջնորդներ, որոնք Հայաստան են գալու նաև պետական և պաշտոնական այցերի տեսքով։ Երկու միջոցառումներն էլ իսկապես շատ կարևոր են մեր երկրի հեղինակության բարձրացման տեսանկյունից»,-ասաց Սարգիս Խանդանյանը։ 

Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ մայիսի 5-ին տեղի կունենա Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում