Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի շուրջ միջադեպի մասնակիցներից մեկը կալանավորվեց 2 ամսով

2 րոպեի ընթերցում

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթով մեղադրյալ Դավիթ Մինասյանը կալանավորվել է երկու ամսով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ավարտից հետո Դավիթ Մինասյանի փաստաբանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը բավարարել է Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

«Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և կալանք տվեց 2 ամիս ժամկետով»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ մարտի 31-ին քննչական կոմիտեն որոշել էր գործով անցնող մյուս մեղադրյալի՝ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չբացակայելու արգելքը, նա ազատ էր արձակվել։

Նույն գործող անցնող Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել՝ 5 մլն դրամ գրավի դիմաց։

Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ավարտից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր դուրս գալ եկեղեցուց։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը փորձում ձեռքով հարվածել Նիկոլ Փաշինյանին։  

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Միքայել Մինասյանը մեղադրվում է նշված արարքներին աջակցելու, իսկ Գևորգ Գևորգյանը՝ դրանք կազմակերպելու մեջ։

Հայերեն

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է

Շիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիր

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին