Ռուսաստան

ՌԴ և ԱՄԷ նախագահները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՌԴ և ԱՄԷ նախագահները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի շարունակական վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և էներգետիկ, արդյունաբերական և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում