Հայաստանի օպերային թատրոնը դարձել է Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ

2 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը դարձել է Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ Opera Europa-ն եվրոպական օպերային թատրոնների և փառատոների խոշորագույն մասնագիտական ցանցերից է, որը միավորում է ոլորտի առաջատար հաստատությունները՝ ձևավորելով օպերային արվեստի զարգացման օրակարգը Եվրոպայում և դրա սահմաններից դուրս։

«Մեծ ուրախությամբ հայտարարում ենք մեր ցանցին նոր անդամի՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միանալու մասին։ Opera Europa-ն ողջունում է հազարամյակների պատմություն ունեցող, հարուստ մշակույթով և երաժշտական խոր ավանդույթներով երկրին։ Երևանի սրտում հպարտորեն կանգնած այս շքեղ թատրոնը գտնվում է զարգացման նոր, կենսունակ փուլում՝ առաջ մղելով գեղարվեստական բարձր որակի իր առաքելությունը։ Թե՛ Տիգրանյանի հուզիչ մեղեդիներով, թե՛ Խաչատրյանի բալետներով Հայաստանի մշակույթը հպարտությամբ հնչում է ողջ աշխարհում։ Անհամբերությամբ սպասում ենք նոր համագործակցության արդյունքներին»,- նշված է կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Opera Europa-ին անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում միջազգային համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և հայկական օպերային արվեստը համաշխարհային հարթակներում առավել տեսանելի դարձնելու տեսանկյունից։

Հայերեն العربية English Español فارسی Русский

FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ leap-1a չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննում է անցել և վերադարձել բնականոն աշխատանքային ռեժիմի. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար