Wildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբ

2 րոպեի ընթերցում

Միջազգային առցանց հարթակ Wildberries-ը շարունակում է զարգացնել իր ենթակառուցվածքները Հայաստանում և հայտարարում է Երևանում նոր լոգիստիկ կենտրոնի բացման մասին։

Համալիրը գտնվում է Հաղթանակ թաղամասում և զբաղեցնում է մոտ 23 հազար քառակուսի մետր տարածք։ Մարտի 30-ից լոգիստիկ կենտրոնը սկսել է վաճառողների ապրանքների ընդունումը պահեստավորման համար։ Այն նաև հասանելի է դարձել «Մարկետփլեյս» մոդելով մատակարարումների համար։ Ապրանքների հասանելի կատեգորիաների ամբողջական ցանկը, ինչպես նաև կենտրոնի աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կարելի է գտնել Wildberries-ի վաճառողների օգտահաշվում։

Նոր պահեստային կենտրոնը կարող է մշակել օրական մինչև 500 հազար ապրանք, ինչը թույլ կտա արագացնել առաքումը, բարձրացնել սպասարկման որակը գնորդների համար և ընդլայնել հնարավորությունները տեղական ձեռնարկատերերի համար։

«Երևանում նոր լոգիստիկ կենտրոնի բացումը կարևոր քայլ է Հայաստանում Wildberries-ի էկոհամակարգի զարգացման համար։ Մենք ստեղծում ենք ենթակառուցվածք, որը տեղական ձեռնարկատերերին թույլ կտա ավելի հեշտ կառավարել ապրանքների պահեստավորումը և զգալիորեն կպարզեցնի միջազգային շուկաներ դուրս գալու գործընթացները։ Մեր նպատակն է լոգիստիկան դարձնել հնարավորինս հարմար և արդյունավետ, որպեսզի հայ վաճառողները կարողանան ընդլայնել իրենց բիզնեսը և մեծացնել արտահանման հնարավորությունները», - նշել է Հայաստանում ընկերության տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։

Նոր կենտրոնը կդառնա լոգիստիկ շղթայի կարևոր տարր՝ ապահովելով ապրանքների արդյունավետ մշակում և էլեկտրոնային առևտրի շուկայի զարգացում։ Վաճառողները կստանան ապրանքների առաքման լրացուցիչ հնարավորություններ, իսկ հաճախորդները՝ ավելի արագ առաքում։

Հայաստանում գործում է երկու լոգիստիկ կենտրոն՝ Հաղթանակ թաղամասում նորաբաց պահեստը  և  Արտաշիսյան փողոց, 106 հասցեում գտնվող տեսակավորման կենտրոնը։

Հայերեն العربية Русский

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո