1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները ժամը 20:00-ի դրությամբ բաց են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հավելելով, որ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
Դեպարտամենտը հաղորդում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։