Bloomberg պարբերականն անդրադարձել է Հայաստանում Firebird AI տվյալների կենտրոնի ներդրումային ծրագրին և կնքված աննախադեպ համաձայնագրին

2 րոպեի ընթերցում

Bloomberg միջազգային հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) տվյալների կենտրոնի ստեղծման ծրագրին և դրա շրջանակում կնքված սինդիկացված վարկային համաձայնագրին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածում նշվում է, որ հայաստանյան առաջատար ֆինանսական կառույցները 300 միլիոն դոլարի ֆինանսավորում կհատկացնեն Firebird AI ընկերությանը՝ տվյալների կենտրոնի կառուցման նպատակով: Ընդգծվում է նաև, որ այս համատեղ համաձայնագիրը նման ձևաչափով իրականացվող առաջին խոշոր ներդրումային նախագիծն է Հայաստանում: 

Պարբերականը մեջբերել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ելույթը, որտեղ նախարարը կարևորել է այս նախաձեռնության նշանակությունը երկրի տեխնոլոգիական զարգացման և գիտատեխնիկական ներուժի ամրապնդման տեսանկյունից։ 

Նախարարն ընդգծել է, որ ծրագիրը բխում է 2025 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում ստորագրված երկկողմ համագործակցության հուշագրից։

Հոդվածում նշվում է նաև, որ Firebird AI-ի նախագիծը մշակվում է տեխնոլոգիական հսկաների՝ Nvidia և Dell Technologies ընկերությունների հետ համագործակցությամբ։ Այն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում արհեստական բանականության ժամանակակից ենթակառուցվածքները։ 

Հայերեն العربية English

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո