Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարն ուսանողներին ներկայացրել է տնտեսության ոլորտում պետության առաջնահերթությունները

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարն ուսանողներին ներկայացրել է տնտեսության ոլորտում պետության առաջնահերթությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության կողմից իրականացվող պետություն-երիտասարդներ երկխոսության շրջանակներում, առանց փողկապ ձևաչափով, հանդիպել է ունեցել հանրապետության մի շարք բուհերի ուսանողների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններին, ներկայացրել հիմնական ցուցանիշները, Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման նպատակով իրականացվող քայլերը։

Նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք առնչվում էին Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման միտումներին, աշխատաշուկայում երիտասարդների ինտեգրման հնարավորություններին, ինչպես նաև մի շարք այլ արդիական թեմաների։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում