Աշխարհ

Նեպալում տեղի է ունեցել նախկին ռեփեր, երկրի ամենաերիտասարդ վարչապետ Շահի երդմնակալությունը

1 րոպեի ընթերցում

Նեպալում տեղի է ունեցել նախկին ռեփեր, երկրի ամենաերիտասարդ վարչապետ Շահի երդմնակալությունը

Նեպալի կենտրոնամետ «Ազգային անկախ կուսակցության» առաջնորդ Բալենդրա Շահը, որը նախկին ռեփեր է, պաշտոնապես ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

«Ես՝ Բալենդրա Շահս, ժողովրդի և երկրի անունից խոստանում եմ պահպանել Սահմանադրությունը…. և բարեխղճորեն կատարել վարչապետի պաշտոնում իմ պարտականությունները», - ասել է նա երդմնակալության ժամանակ։

Մայրաքաղաք Կատմանդուի նախկին քաղաքապետը, որն այժմ 35 տարեկան է, դարձել է Նեպալի ամենաերիտասարդ վարչապետը։

Նրա կուսակցությունը մարտի սկզբին կայացած ընտրությունների արդյունքներով ստացել է երկրի խորհրդարանի 275 տեղից 182-ը։

Շահը մասնագիտությամբ ինժեներ է, սակայն 2010-ականներին սկսել է իր երաժշտական ​​կարիերան ռեփ ոճում։ Իր ստեղծագործություններում Շահը, մասնավորապես, անդրադառնում էր այնպիսի սոցիալական խնդիրների, ինչպիսիք են գործազրկությունը և աղքատությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում