Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը և Երևանի պետական համալսարանը ստորագրել են համագործակցության պայմանագիր

5 րոպեի ընթերցում

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը՝ համալսարանականների ֆինանսական գրագիտության զարգացմանը նպաստելուն ուղղված պայմանագիր են ստորագրել։

Պայմանագրի շրջանակում Ամունդի-Ակբան երեք տարվա ընթացքում Երևանի պետական համալսարանի ուսանողներին հասանելիություն կտրամադրի Ամունդի-Ակբա ակադեմիայի դասընթացներին։

Ամունդի-Ակբան, որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, բարձր է գնահատում կրթության դերը երկրի կայուն զարգացման գործում և կարևորում է հասարակության ֆինանսական գրագիտության շարունակական զարգացումը, որը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու։

«Երևանի պետական համալսարանը կարևորում է կրթությունը ոչ միայն որպես մասնագիտական գիտելիքի փոխանցման, այլև որպես ժամանակակից հասարակությունում պատասխանատու և իրազեկ քաղաքացի ձևավորելու գործընթաց։ Ֆինանսական գրագիտությունն այսօր երիտասարդի մրցունակության, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության և երկարաժամկետ զարգացման կարևոր բաղադրիչներից է։ Ուրախ ենք, որ այս համագործակցության շնորհիվ մեր ուսանողները հնարավորություն կունենան օգտվելու միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ռեսուրսներից և խորացնելու իրենց գիտելիքները ֆինանսների ու ներդրումային մշակույթի ոլորտում», - նշում է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Մեր սոցիալական պատասխանատվության հիմքում կրթությունն է։ Հայաստանը չունի բնական շատ պաշարներ, բայց ունի տաղանդներ։ Կայուն զարգացման ու հզոր պետություն կառուցելու համար պետք է ունենալ լավ կրթական համակարգ․ այդ առումով շատ խորհրդանշական է Հայաստանի Մայր բուհի հետ համագործակցության պայմանագիր կնքելը։ Վստահ եմ, որ միավորելով ջանքերը երկրի կայուն զարգացման համար, մենք ստեղծելու ենք երկարաժամկետ ազդեցություն», - հավելում է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։

Կողմերը վստահ են, որ այս համագործակցությունը կնպաստի նաև համալսարանականների ֆինանսական գրագիտության ամրապնդմանը։

Ամունդի-Ակբա ակադեմիան առաջարկում է ֆինանսների կառավարման և ներդրումային ռազմավարությունների առցանց ուսուցման դասընթացներ՝ նախատեսված ինչպես սկսնակների համար՝ ֆինանսական ոլորտում հիմնարար գիտելիքներ ստանալու, այնպես էլ փորձագիտական գիտելիքները խորացնելու նպատակով ոլորտի մասնագետների համար։ Դասընթացները հասանելի են հայերենով և տեղայնացվել են ֆրանսիական Ամունդի ակադեմիայից, որոնք մշակվել են տարբեր ինստիտուտների միջազգային փորձագետների կողմից և համապատասախանում են միջազգային լավագույն ստանդարտներին։

Ակադեմիան ներառում է դասընթացների չորս ուղղություն՝ հիմնարար, փորձագիտական, ֆինանսական (հիմնված՝ «հավաստագրված ֆինանսական վերլուծաբանների» (CFA) նյութերի վրա) և ESG (ԲՍԿ): Երևանի պետական համալսարանի ուսանողները կունենան անվճար հասանելիություն դասընթացներին և հնարավորություն կստանան մասնակցելու ակադեմիայի այլ ծրագրերին:

Երևանի պետական համալսարանի մասին

Երևանի պետական համալսարանը ՀՀ ամենամեծ և առաջատար բուհն է, որն առաջարկում է ամենալայն, ամենաարդիական և մշտապես թարմացվող կրթական ծրագրերը։ Այստեղ ստացած կրթությունը հնարավորություն է տալիս դառնալու մրցունակ մասնագետ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

Համալսարանն առաջարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնց շրջանակում ուսանողները բացահայտում են գիտության տարբեր բնագավառներ, հնարավորություն ունենում ծանոթանալու միջազգային փորձին ոչ միայն համալսարանում, այլև արտասահմանյան մի շարք բուհերում, ինչպես նաև ստանալու կրթաթոշակներ և օգտվելու մի շարք այլ հնարավորություններից:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ. փետրվարի 28-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով 785.8 մլրդ դրամ զուտ ակտիվներ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է ավելի քան 2.380 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով՝ 2026թ․հունվարի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ