Իրավունք

Ծափաթաղում 3-ամյա երեխային սպանած Արմեն Օվանեսովը դատապարտվել է ցմահ ազատազրկման

2 րոպեի ընթերցում

Ծափաթաղում 3-ամյա երեխային սպանած Արմեն Օվանեսովը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային կյանքից զրկած Արմեն Օվանեսովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Մարտի 25-ին կայացած դատական նիստի ընթացքում դատավոր Արտավազդ Կարապետյանը հրապարակել է վճիռը, որի համաձայն՝ Արմեն Օվանեսովը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ցմահ ազատազրկումը։

Օվանեսովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155 -րդ հոդվածի    երկրորդ մասի  3,5,9 կետերով։ 

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Արմեն Օվանեսովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կասկածներ ունենալով, որ Տիգրան Օվանեսովը իր երեխան չէ և այդ կապակցությամբ առաջացած վրեժի շարժառիթով, 2025թ. հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող անչափահաս Տիգրան Օվանեսովին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ 2025թ. նոյեմբերի 2-ին դիակը հայտնաբերվել է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում