Սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման համար 2022-2025-ին 5.4 անգամ ավելի ծախս է արվել, քան 1998-2018-ին. Պապիկյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2022-2025թթ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա 5.4 անգամ ավելի շատ ծախս է արվել, քան երկու տասնամյակի՝ 1998-2018թթ ընթացքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին վստահեցրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:
«1998-2018թթ՝ երկու նախագահների կառավարման տարիներին, երկու տասնամյակի ընթացքում բանակի վրա 5.4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-2025թթ: Այսինքն՝ միայն իմ պաշտոնավարման ժամկետի ընթացքում 5.4 անգամ ավելի ծախս է արվել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա, քան դա արվել է երկու նախագահների կառավարման տարիներին՝ 1998-2018թթ»,-ասաց Պապիկյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր որոշ շրջանակների մտահոգությանը, թե խաղաղության մասին խոսելով՝ գործող իշխանությունն անտեսել է բանակը, ոչինչ չի կատարում սպառազինությունների և մնացածի մասով՝ նախարարն ասաց. «Թվերին նայեք և հարց տվեք ձեզ՝ ինչո՞վ էիք զբաղված, ինչո՞վ էիք զբաղվում... »: