Իրավունք

Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով

1 րոպեի ընթերցում

Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

2025 թ. նոյեմբերի 13-ին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին։  2026 թ. հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրանց կալանքի ժամկետը։  Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին։ Հացադուլը սկսելուց 15 օր անց Սամսոնյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էր։ Դրանից հետո Սամսոնյանի կալանքը փոխարինվել էր խիստ սահմանափակումներով տնային կալանքով։

Սամսոնյանին ու Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ինքն է Սաղաթելյանի ու Սամսոնյանի դեմ հաղորդում ներկայացրել իրավապահ մարմիններին, քանի որ նրանք իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել։

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում