Մերձավոր Արևելք

Սիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին

Հասաքեի նահանգում գտնվող սիրիական բանակի ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել Իրաքի տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է SANA պետական ​​լրատվական գործակալությունը:

Ըստ Սիրիայի բանակի՝ Հասաքեի նահանգի Յարուբիա բնակավայրի մերձակայքում գտնվող ռազմաբազաներից մեկը թիրախավորվել է հինգ հրթիռով, որոնք արձակվել են Իրաքի Թել ալ-Հավա գյուղի տարածքից։

Նշվում է, որ այս միջադեպի շուրջ իրաքյան կողմի հետ փոխգործակցություն է հաստատվել։ Իրաքյան բանակը սկսել է ներգրավված անձանց որոնելու գործողություն։

Ըստ հրապարակման՝ սիրիական բանակը լիակատար մարտական ​​պատրաստության վիճակի է բերվել և կկատարի իր պարտականությունները երկրի տարածքը պաշտպանելու և ցանկացած գրոհ հետ մղելու գործում։

Ամերիկյան ուժերը դուրս են եկել Սիրիայի ռազմաբազաների մեծ մասից, այդ թվում՝ այն բազայից, որը ենթարկվել է հրթիռակոծության. այն սիրիական բանակին է հանձնվել փետրվարին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում