Իրան

Իրանը դիտարկում է միջնորդների միջոցով ստացված ԱՄՆ-ի ուղերձը

2 րոպեի ընթերցում

Իրանը դիտարկում է միջնորդների միջոցով ստացված ԱՄՆ-ի ուղերձը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ բանակցությունների մասին հայտարարության ֆոնին Թեհրանում ուսումնասիրում են Վաշինգտոնի կողմից միջնորդների միջոցով ուղարկված ուղերձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյայի։

«Մենք ստացել ենք ԱՄՆ-ի պայմանները միջնորդների միջոցով, և դրանք քննարկվում են», - հեռուստաալիքին ասել է պաշտոնյան։

Հրապարակման համաձայն՝ Իրանի ստացած ԱՄՆ-ի ուղերձը «երկու պատերազմող երկրների միջև բանակցությունների հնարավոր նախանշան է», սակայն դրա բովանդակության մասին որևէ մանրամասնություն չի տրամադրվել։

Թրամփը, մարտի 23-ի երեկոյան հայտարարել է, որ Իրանը լրջորեն է տրամադրված Միացյալ Նահանգների հետ բանակցություններին։

«Մենք հիանալի բանակցություններ ենք ունեցել։ Մենք շատ ենք խոսել իրանցիների հետ, բայց այս անգամ նրանք լրջորեն են տրամադրված», - ասել է նա Մեմֆիսում կայացած «կլոր սեղանի» նիստի ժամանակ։

Նաև մարտի 23-ին Թրամփը հայտնել է, որ և՛ Վաշինգտոնը, և՛ Թեհրանը ցանկանում են հասնել համաձայնության, որը վերջ կդնի հակամարտությանը տարածաշրջանում։

«Իրանցիները շատ են ցանկանում համաձայնագիր կնքել։ Մենք նույնպես ցանկանում ենք համաձայնագիր կնքել», - լրագրողներին ասել է նա։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին տեղեկությունները, բայց նշել է, որ Թեհրանը բարեկամական երկրների միջոցով ստացել է ուղերձներ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի հարցման մասին։

Իրանի խորհրդարանի խոսնակն իր հերթին ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն վարում։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում