Կիմ Չեն Ընը Հարավային Կորեան պաշտոնապես հայտարարել է թշնամական պետություն

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնապես Հարավային Կորեան հայտարարել է «ամենաթշնամական պետություն» և զգուշացրել սադրանքի դեպքում հետևանքների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (ԿԿԼԳ):

Նշվում է, որ 15-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի վերջին՝ երկրորդ օրը նա հայտնել է, որ Հարավային Կորեան «պաշտոնապես ճանաչվել է ամենաթշնամական երկիրը»։ Նա հավելել է, որ Սեուլը կվճարի Փհենյանի նկատմամբ ցանկացած սադրանքի համար։

ԿԺԴՀ առաջնորդը հայտարարել է, որ իր երկրի՝ որպես միջուկային զենք ունեցող պետության կարգավիճակը երբեք չի փոխվի։

Նա խոստացել է ջանքեր գործադրել «թշնամական ուժերի» դեմ պայքարելու, Հյուսիսային Կորեայի «պաշտպանական միջուկային զսպումը» ամրապնդելու և իր միջուկային ուժերի կողմից ազգային ու տարածաշրջանային անվտանգության «ռազմավարական սպառնալիքներին» արագ և ճշգրիտ արձագանքին աջակցելու համար։

«Երկրի արժանապատվությունը, շահերը և վերջնական հաղթանակը կարող են երաշխավորվել միայն ամենահզոր ուժի կողմից», - ասել է Կիմ Չեն Ընը։

Գործակալությունը նաև հաղորդում է, որ Գերագույն ժողովրդական ժողովի նիստի ընթացքում քննարկվել է ԿԺԴՀ-ի Սահմանադրության վերանայման հարցը։

Միաձայն ընդունված օրինագծի համաձայն՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն, այդ թվում՝ «ԿԺԴՀ-ի սոցիալիստական ​​Սահմանադրությունը» վերանվանելով «ԿԺԴՀ-ի Սահմանադրություն»։

Նիստում որպես օրակարգի վեցերորդ կետ քննարկվել է նաև պետական ​​բյուջեի հետ կապված հարցը։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն