Իրան

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա եգիպտացի գործընկեր Բադր Աբդել Աթայի միջև բանակցություններից հետո: 

Նշվում է, որ Ռուսաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման հետ կապված հարցեր։

«Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ համապարփակ օգնություն ցուցաբերելու Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը, առանց որևէ երկակի ստանդարտի», - ասվում է հանդիպումից հետո նախարարության կայքում հրապարակված հայտարարությունում: 

 

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում